Հարրի Փոթեր անունով 33-ամյա բրիտանացին Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակությունից (1997 թվական) գիրքը վաճառել է 27,5 հազար ֆունտով Այս մասին հայտնում է Աճուրդի տան կայքը։
Փոթերն աշխատում է որպես վաճառքի մենեջեր. Եվ վերջին 25 տարիների ընթացքում նա մշտապես ստիպված է ապացուցել մարդկանց, որ դա իր իսկական անունն է։ «Նրանք պարզապես չեն հավատում ինձ։ Երբ ես խաղում էի երիտասարդական ֆուտբոլային թիմում, մրցավարը կարմիր քարտ էր սպառնում ինձ Հարի Փոթեր անվանելու համար։ Երբ ես կնոջս՝ Ֆիլիպին հանդիպեցի Հունաստանում հանգստանալիս, նա ինձ նույնպես չհավատաց», — պատմել է Փոթերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







