Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Բեյրութում մարտերը դադարել են

Բեյրութում մարտերը դադարել են։ Այս մասին հայտնել է  РИА Новости-ն, որի թղթակիցը Բեյրութում է։

Նա հայտնել է, որ մարտերը տևել են 5 ժամ։ Փողոցներում շարունակում են հերթապահել զինվորները։

Հիշեցնենք, որ Բեյրութում պայթյուն է որոտացել Թայունի շրջանում, որտեղ հատուկ գործողություն էր ընթանում։  «РИА Новости»-ի թղթակիցը հայտնել էր, որ բանակը կրակում է մի շենքի վրա, որտեղ կարող են գրոհայիններ ապաստանել: Ենթադրաբար, զինվորականները նռնակ են նետել այդ ուղղությամբ:

Հինգշաբթի առավոտյան շիա կուսակցությունների կողմնակիցները հավաքվել էին Թայունիում՝ պահանջելով 2020 թվականի նավահանգստի ռմբակոծությունը քննող գլխավոր դատավոր Թարեկ Բիթարի հեռացումը: Ինչ-որ պահի անհայտ անձինք կրակ էին բացել ամբոխի վրա: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ դրա հետևանքով երեք մարդ զոհվել է, ավելի քան տասը՝ վիրավորվել: Այժմ տարածքը շրջափակված է, բանակը հսկում է փողոցները և փորձում գտնել կրակողներին:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի օգոստոսի 4-ին երկու պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում: Ավելի քան 200 մարդ էր զոհվել, մոտ վեց հազարը՝ վիրավորվել, հարյուրավոր շենքեր էին ավերվել: Ըստ իշխանությունների՝ պատճառը եղել է 2014 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված և պահեստում պահված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունը: Քննությանը դեռ չի հաջողվել պարզել միջադեպի բոլոր հանգամանքները և բացահայտել հանցագործներին: Այժմ նախնական վարկածն անփութությունն է, սակայն իրավասու մարմինները չեն բացառում, որ ողբերգությունը տեղի է ունեցել դիտավորությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+