Գերմանիայում դատարանի առաջ է կանգնել Բեռլինի Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի 100-ամյա նախկին պահակ։ Այս մասին հայտնում է BBC-ն ։
Յոզեֆ Ս. — ին մեղադրում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3518 մարդու սպանության մեջ։ Հետաքննության տվյալներով՝ նա գնդակահարել է խորհրդային ռազմագերիներին և մարդկանց ուղարկել գազային խցիկներ։ Յոզեֆ Ս. — ն դարձել է ամենատարեց մարդը, ում դատում են նման գործով։
Յոզեֆ Ս. — ն 21 տարեկան էր, երբ 1942-ին Զակսենհաուզենում դարձավ պահակ: Շուտով նա կդառնա 101 տարեկան, առողջական վիճակի պատճառով ամբաստանյալը կարող է ներկա գտնվել նիստերին օրական մինչև երկուսուկես ժամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







