Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ քննարկել Է Ուկրաինայում Bayraktar անօդաչուների արտադրության հարցերը։ Այդ հարցում Թուրքիան շահագրգռված է համագործակցել ուկրաինական «Антонов» ավիահաղորդակցական ընկերության հետ։
Չավուշօղլուն հինգշաբթի օրը սկսել է իր երկօրյա այցն Ուկրաինա։
«Այլ հարցեր, որոնք մենք այսօր քննարկել ենք, անկասկած, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա քայլերն են, մասնավորապես, Ուկրաինայում Bayraktar անօդաչուների արտադրությունը։ Թուրքիան հետաքրքրվում է ուկրաինական «Антонов»-ի հնարավորություններով»,- ասել է Կուլեբան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







