Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության 27 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին խնդրել է առանց բջջային հեռախոսների և էլեկտրոնային սարքերի գալ Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ տեղեկատվության արտահոսքից խուսափելու համար: Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել է Միշելի մամուլի քարտուղար Բրենդ Լեյտսը։
«Աշխարհում ԵՄ — ի դերի մասին բանավեճի գաղտնիությունն ապահովելու համար Եվրախորհրդի նախագահը պահանջել է, որ երեքշաբթի երեկոյան քննարկումն ընթանա առանց ցանկացած էլեկտրոնային սարքերի», — գրել է նա:
Ինչպես հայտնել է ինքը՝ Միշելը, երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպմանը, աշխատանքային ընթրիքի ընթացքում ԵՄ-ի պետությունների ղեկավարները կքննարկեն Չինաստանի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, Վաշինգտոնի, Լոնդոնի և Կանբերայի պաշտպանական միության ստեղծման հետևանքները, Աֆղանստանի իրադրությունը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում ԵՄ-ի դերի ուժեղացման հեռանկարները և Եվրամիության ռազմավարական ինքնավարության բարձրացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







