Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հոկտեմբերի 5-ի որոշումը՝ Ղրիմում Պետդումայի ընտրություններին մասնակից 95 անձանց, Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիների նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու մասին։
Հրամանագրի համաձայն՝ անժամկետ պատժամիջոցներ են սահմանվել Ղրիմում և Սեւաստոպոլում Պետդումայի թեկնածուների՝ ինչպես ինքնաառաջադրվածների, այնպես էլ կուսակցական ցուցակների նկատմամբ:
Զելենսկին նաև հրամանագիր է ստորագրել, որով տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում ռուսական երեք ընկերությունննների և մեկ սինգապուրյան ձեռնարկության նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







