Աֆղանստանի Բադախշան նահանգի նահանգապետի տեղակալ Նասիր Ահմադ Ահմադին հայտարարել է, որ երկրի սահմաններին հատուկ «մահապարտների գումարտակ» կուղարկեն, հաղորդում է տեղական Khaama Press գործակալությունը:
Տարածաշրջանը գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Չինաստանի, Տաջիկստանի և Պակիստանի սահմանին:
Նշենք,ո ր օգոստոսի սկզբին «Թալիբան» շարժումը ակտիվացրել է հարձակումը կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին գրոհայինները մտել են Քաբուլ և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն ավարտված է: Այդ ամենը տեղի է ունեցել ամերիկյան զորակազմի դուրս գալու ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







