COVID-19 համավարակից հետո սովորական կյանքին վերադառնալը հնարավոր է մեկ տարվա ընթացքում, բայց դա պահանջում է բնակչության ամենամյա պատվաստում:
Այս մասին, ինչպես հաղորդել է ТАСС-ը, ABC հեռուստաալիքի եթերում ասել է ամերիկյան Pfizer պատվաստանյութերի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան: «Կարծում եմ, որ մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքին: Չեմ կարծում, թե դա նշանակում է, որ [կորոնավիրուսի] նոր տեսակներ կառաջանան: Եվ ես չեմ կարծում, որ մենք կարող ենք նորմալ կյանքով ապրել առանց պատվաստումների», — ասել է Բուրլան:
«Մեր տրամադրության տակ կլինեն դեղամիջոցներ [կորոնավիրուսի դեմ], որոնց ազդեցությունն առնվազն մեկ տարի կպահպանվի: Կարծում եմ, որ ամենահավանական սցենարը բնակչության ամենամյա պատվաստումն է»,- ավելացրել է Pfizer-ի ղեկավարը:
Նա նաև ասել է, որ ընկերությունը շուտով կներկայացնի իր պատվաստանյութի ուսումնասիրության տվյալները, որն իրականացվել է 5-11 տարեկան երեխաների վրա: Բուրլայի խոսքով՝ ուսումնասիրությունն ապացուցել է այդ տարիքային խմբի համար դեղամիջոցի արդյունավետությունն ու հուսալիությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







