Ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերն իրար են բախվել Բոսֆորի նեղուցում, տեղեկացրել է Lenta. ru-ն:
Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունից հայտնել են, որ բախման արդյունքում զոհեր և վիրավորներ չկան, վնասվել են միայն նավերը:
Վթարի պատճառը եղել են թուրքական նավի տեխնիկական խնդիրները, ինչի արդյունքում բեռնատարը կորցրել է կառավարումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







