Սեպտեմբերի 10-ին «Ռոսսելխոզնադզորի» և Ադրբեջանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության գործակալության աշխատակազմի ղեկավար Էլհան Միքայիլովի միջև տեսակապով բանակցություններ են վարվել: Այս մասին տեղեկանում ենք ռուսական գերատեսչության կայքից։
Ռուսական կողմը տեղեկացրել է Ադրբեջանից ստացված նեկտարինի և ծիրանի խմբաքանակի հայտնաբերման մասին, որը կարանտինային օբյեկտ է պարունակում: Արձանագրված փաստերի մասին ծանուցումներ են ուղարկվել ադրբեջանցի գործընկերներին:
«Ռոսսելխոզնադզորը» խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու վարակված բեռների հետագա առաքումը Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարզել միջադեպի պատճառները և տեղեկացնել արդյունքների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







