Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:20

Մոսկվան և Մինսկը համաձայնել են խորացնել ներդրումները և ստեղծել գազի միասնական շուկա

Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնության են եկել երկու երկրների միջև ներդրումային գործընթացների հետագա խորացման ուղղությամբ իրականացվելիք 28 ծրագրի շուրջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքներից հետո:

«Այսօր ես կցանկանայի գոհունակությամբ նշել, որ բոլոր 28 ծրագրերը համաձայնեցված են»,- ասել է Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, որ մի քանի տարվա ընթացքում եռանդուն աշխատանք է տարվել փաստաթղթերի փաթեթի վրա՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև ներդրումային գործընթացները խորացնելու համար:

«Խոսքը 28, այսպես կոչված, միութենական ծրագրերի մասին է, որոնք ուղղված են տնտեսության տարբեր ոլորտներում Ռուսաստանի և Բելառուսի օրենսդրության միասնականացմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների համահարթեցմանը, ընդհանուր ֆինանսական և էներգետիկ շուկաների կառուցմանը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ վաղը նախատեսվում է դրանք հաստատել Մինսկում՝ Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում, որից հետո դրանք հաստատման կներկայացվեն:

Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ բոլոր ծրագրերն ուղղված են երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը: 

«Պայմանավորվածություններ են ձեռք բերվել բելառուսական կողմի համար շատ զգայուն հարցերի շուրջ՝ կապված ռուսական էներգառեսուրսների գնագոյացման հետ: Երկար քննարկումների արդյունքում հնարավոր եղավ գազի հարցում փոխադարձ ընդունելի մոտեցումներ մշակել: Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը 2022 թվականի համար կպահպանվի ընթացիկ տարվա մակարդակով: Միևնույն ժամանակ, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը փաստաթուղթ կստորագրվի Միութենական պետության կազմում գազի միասնական շուկա ստեղծելու մասին»,- ասել է Լուկաշենկոն:

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը չի բացառել ապագայում Ռուսաստանի և Բելառուսի միութենական խորհրդարանի ստեղծումը: Նա նշել է, որ ներկայումս այդ հարցը չի քննարկվում և դեռ օրակարգում չէ:

Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ չի բացառում Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության ընդհանուր արժույթի հարցին վերադառնալու հավանականությունը:

«Ինչ վերաբերում է միասնական արժույթին, ես ուզում եմ, որ դուք՝ լրագրողներդ, հասկանաք, որ հարցն այն չէ, որ Պուտինը կամ Լուկաշենկոն խոչընդոտում են այդ գործընթացները: Երբ մենք ուսումնասիրեցինք այս խնդիրը, Ռուսաստանի Կենտրոնական բանկը և մեր Ազգային բանկը միաձայն խնդրեցին դեռ չդիտարկել այդ հարցը: Նրանք ասացին, որ ո՛չ իրենք, ո՛չ մեր երկրները պատրաստ չեն դրան: Նախագահը և ես, լսելով դրանք, մի կողմ դրեցինք այս խնդիրը: Բայց դա չի նշանակում, որ մենք դրան չենք վերադառնա»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+