13 մարդ է տուժել, նրանցից 7-ը հոսպիտալացվել են մերձմոսկովյան Նոգինսկի 9 հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, «Интерфакс» — ին հայտնել է իր իրազեկ աղբյուրը:
«Ընդհանուր առմամբ տուժել է 13 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են, ևս 7-ը օգնության են դիմել սթրեսային վիճակով պայմանավորված։ Վեց մարդ հոսպիտալացվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր Նոգինսկում գտնվող պանելային 9 հարկանի շենքում գազի պայթյունի հետևանքով ինը տուժածների և երկու զոհվածների մասին: Պայթյունի հետևանքով պատ է փլուզվել երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում։
Միջադեպի կապակցությամբ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







