Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:52

«Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Պակիստանը փորձում են բանակցել թալիբների հետ»․ Բայդեն

Վաշինգտոնում «Reuters»-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտնել է, որ վստահ է՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Պակիստանը, կփորձեն համաձայնության գալ «Թալիբանի» հետ: Այս մասին հայտնում է parstoday.com-ը։

Թալիբներին Չինաստանի կողմից տրվելիք ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցին Բայդենն արձագանքել է՝ Չինաստանը լուրջ խնդիր ունի․

«Վստահ եմ, որ նրանք կփորձեն որոշակի համաձայնագրեր մշակել թալիբների հետ»:

«Պակիստանը, Ռուսաստանը, Իրանը՝ նույնպես: Նրանք բոլորը փորձում են պարզել՝ ինչ անել հիմա»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Աղբյուրը հիշեցնում է՝ ԱՄՆ-ն արգելափակել է Աֆղանստանի մուտքն իր արտարժութային պահուստներին, որոնց մեծ մասը պատկանում է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկին:

Վաշինգտոնը պնդում է, որ այդ քայլը միտված էր ստիպելու թալիբներին կատարել իրենց պարտավորությունները, այդ թվում՝ հարգելու կանանց և միջազգային իրավունքները:

Թալիբանի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը երեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ Աֆղանստանի կառավարության ժամանակավոր անդամներ են նշանակվել, և որ մոլլա Մոհամմադ Հասան Ահունդը դարձել է նախարարների կաբինետի ղեկավար և երկրի վարչապետի պաշտոնակատար:

ԱՄՆ-ը և տարածաշրջանի երկրները դեռ չեն ճանաչել «Թալիբանի» կառավարությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+