Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում 12-ամյա երեխան մահացել է Նիպահ վիրուսից: Այս մասին հայտնել Է նահանգի առողջապահության նախարար Քերալա Վինա Ջորջը, փոխանցում է radiosputnik.ria.ru-ն։
Նրա խոսքով՝ տարածաշրջան է ուղարկվել մասնագետների խումբ՝ համաճարակաբանական իրավիճակը գնահատելու համար։
Ամռանը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում առաջին անգամ չղջիկների մոտ Նիպահ վիրուս են գրանցել։
Ներկայումս վիրուսի դեմ գոյություն չունի ո՛չ դեղորայք, ո՛չ պատվաստանյութ, և դրա մահացության մակարդակը տատանվում է 40-ից մինչև 75%:
Նիպահի ամենամեծ բռնկումը եղել է 1999 թվականին, այն ժամանակ վարակվել է մոտ 250 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







