Պրահայի մերձակայքում թեթևշարժիչային մարզական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ոստիկանության ներկայացուցիչ Լուցիա Նովոտնան։
«Երկու մարդ է զոհվել Կլադնո քաղաքի շրջանում ինքնաթիռի ավիավթարի հետևանքով», — տեղեկացրել է նա:
Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննում է պատճառները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







