ԱՄՆ հետախուզությունը մտավախություն ունի, որ ահաբեկչական խմբավորումները կարող են օգտագործել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը և Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նոր անդամների հավաքագրելու և քարոզչության նպատակով: Այս մասին ուրբաթ հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Ներքին անվտանգության նախարարության և ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի պատրաստած հետախուզական տեղեկագիրը։
ТАСС-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում Է CNN-ը, սեպտեմբերի 1-ին թվագրված փաստաթղթում ասվում է, որ վերջին ժամանակներս սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների իրենց հաղորդագրություններում այս մասին հայտնել են «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումները: Բացի այդ, նրանք, իբր, մատնանշել են նաև Աֆղանստանի իրադրությունը՝ նոր անդամներ հավաքագրելու և ԱՄՆ-ում ծայրահեղական տրամադրություններ սերմանելու փորձերի մեջ:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ամերիկյան հետախուզությունը կասկածում է, որ ԱՄՆ բնակիչ ծայրահեղականները պատրաստվում են որևէ հարձակում իրականացնել՝ առաջնորդվելով բացառապես մոտեցող տարելիցով: Ընդ որում, գերատեսչություններում չեն բացառում, որ «գործոնների զուգակցումը», այդ թվում՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը, կարող է հանգեցնել «բռնության ակտերի»:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ գրավել էին 4 մարդատար ինքնաթիռ։ Նրանցից երկուսը նրանք ուղարկել են Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներ, ևս մեկը՝ Վաշինգտոնի արվարձանում գտնվող Պենտագոնի շենք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







