Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:13

«Amazon»-ը, «Google»- ը և «Microsoft»- ը պայքարում են ԱՄՆ իշխանությունների հետ անօրինական ներգաղթյակներին լրտեսելու պայմանագրի համար


Սեպտեմբերի վերջին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) ծրագրում է 300 մլն դոլար արժողությամբ երեք պայմանագիր կնքել այն ընկերությունների հետ, որոնք աջակցում են «RAVEn» համակարգին. վերջինն ուղղված է անօրինական աշխատանքային ներգաղթյալներին հետևելուն: «Business Insider»-ը պարզել է, որ մտադիր են պայմանագրեր ստանալ «Amazon»-ը, «Google»- ը և «Microsoft»- ը՝ չնայած աշխատողների բողոքներին և ակտիվիստների մտավախություններին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «RAVEn»-ը տեղեկատվություն է հավաքում ամբողջ համացանցից, այդ թվում՝ սոցիալական ցանցերի անձնական էջերից: Համակարգի աղբյուրներն են նաև «ոչ հանրային առցանց տեղեկատուները» և «մասնավոր հատվածի գործընկերները»: Այսպիսով, համակարգին հասանելի են լուսանկարները, տեսանյութերը, կենսաչափական տվյալները, գտնվելու վայրերը, ֆինանսական տվյալները, պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագրերը և վիզաները:

Համակարգը տեղեկատվություն է հավաքում բոլորի մասին:

Ձերբակալման կամ արտաքսման մասին որոշումները կայացվում են «RAVEn»-ի տվյալների հիման վրա: Այն օգտագործվում է ապացույցներ որոնելու, հանցավոր ցանցերի բացահայտման, կասկածյալների միջև առկա կապերը հասկանալու և մարդկանց դեմ գործեր հարուցելու համար:
Համակարգը մասնակիորեն գործում է 2018-ից: Այն մշակվել է «Booz Allen Hamilton»-ի, «DirectViz Solutions»-ի և «KCI Acuity»-ի կողմից:

Մինչև 2021-ը «RAVEn»-ը մշակել է ավելի քան 780 հազար I -213 փաստաթուղթ՝ ICE-ի աշխատակիցների անձնական զեկույցներ՝ անձանց բերման ենթարկման դեպքեր: Ինչպես նշում է «The Intercept»-ը, այդ փաստաթղթերը հաճախ պարունակում են կեղծ կամ սխալ տվյալներ, սակայն «RAVEn»-ը դրանք օբյեկտիվ է համարում: Հետևաբար, աշխատողի «գլխում եղածը» հաճախ դառնում է արտաքսման մասին որոշում կայացնելու հիմնական գործոն:
Ներգաղթյալների իրավունքների պաշտպան Պարոմիտա Շահը կարծում է, որ «RAVEn»-ը «I-213 փաստաթղթերին տալիս է օբյեկտիվության կարգավիճակ, որին նրանք բացարձակապես արժանի չեն», քանի որ դրանք միայն մեկ անհատի անձնական վկայությունն են:

Հետագայում համակարգը նախատեսում է տեքստում ներդնել մարդկային խոսքերով ձայնային ֆայլերի տեսահսկման և տառադարձման գործառույթ։
Թե քանի մարդ է ձերբակալվել կամ արտաքսվել «RAVEn»-ի տվյալների հիման վրա, անհայտ է:

2019-ին՝ ներգաղթյալների ընտանիքի բաժանման սկանդալից հետո, «Microsoft»-ի աշխատակիցները դեմ էին ICE-ի հետ ցանկացած պայմանագրի։ Հետո պարզվեց, որ կազմակերպությունը երեխաներին տեղավորում էր «խցերի» մեջ, որոնք նախատեսված չեն մարդկանց համար, ինչը պատճառ դարձավ նրանցից ոմանց մահվան: ՄԱԿ-ը դա ճանաչել է որպես մարդու իրավունքների խախտում: Շահը վստահ է, որ ICE-ն դեռ օգտագործում է «RAVEn»-ը՝ ներգաղթյալների հետ կապված բոլոր դեպքերի վերլուծությունները ավտոմատացնելու համար, ինչը կարող է սխալմամբ հանգեցնել նրանցից շատերի ձերբակալմանը կամ արտաքսմանը:

2018-ին համակարգի պահպանման պայմանագիրը արժեցել է 8 մլն դոլարից մինչև 25 մլն դոլար: Այժմ դրանցից յուրաքանչյուրի գումարը տատանվում է 50-100 մլն դոլարի սահմաններում, ինչը գրավել է խոշոր ընկերություններին։

«Amazon»-ը, «Google»-ը չեն արձագանքել BI-ին մեկնաբանություն տալու խնդրանքին, «Microsoft»-ը հրաժարվել է խոսել BI-ի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+