Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Կատարից Քաբուլ են ժամանել օդանավակայանների սարքավորումների տեխնիկական մասնագետները

Կատարի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Քաբուլ Է բերել կատարցի տեխնիկական մասնագետներին, որոնք կուսումնասիրեն Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի վիճակը և կորոշեն, թե ինչպես վերականգնել դրա աշխատանքը, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Doha News-ին։

«Թալիբանի» ներկայացուցիչը «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ թալիբները Կատարին խնդրել են օգնել օդանավակայանի աշխատանքի շուտափույթ վերականգնման հարցում: Տեղեկացվել է նաև, որ նմանատիպ թեման քննարկվել է նաև Թուրքիայի ղեկավարության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտասահմանյան ինքնաթիռը սեպտեմբերի 1-ին առաջին անգամ վայրէջք է կատարել Քաբուլում՝ այնտեղից արտասահմանցի զինվորականների հեռանալուց հետո: Դա Կատարի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն էր։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը սեպտեմբերի 1-ին հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանը արտասահմանյան զորքերի հեռանալուց հետո չի կարող գործել: Ըստ նրա՝ թե՛ տերմինալները, թե՛ տարածքը թալանվել են, թաղվել աղբով ու շարքից դուրս եկած տեխնիկայով։

Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ զինվորականները շարքից հանել են այն սարքավորումները, որոնք կարելի էր օգտագործել ռազմական նպատակներով, սակայն խաղաղ նշանակության տեխնիկային ձեռք չեն տվել: Ընդ որում, ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից հայտնել են, որ Քաբուլի օդանավակայանը մնացել է առանց դիսպետչերների:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+