Կալիֆոռնիայի Էլ-Դորադո շրջանում տեղի ունեցած հրդեհը հանգեցրել է մոտ 30 000 մարդու տարհանման։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ նահանգապետի գրասենյակի հայտարարությանը հղումով:
Հրդեհը Կալիֆոռնիայի արևելքում գտնվող Սիերա Նևադա լեռնային շրջաններում է բռնկվել և արդեն գերազանցել է 700 քառակուսի կիլոմետրը: Կրակը սկսել է մոտենալ բնակեցված շրջաններին:
Հրդեհը սպառնում է նաև Թահոե լճի տարածքում գտնվող հանգստյան գոտուն, որտեղ զբոսաշրջիկները սիրում են հանգստանալ: Արտակարգ իրավիճակների ծառայությունները ենթադրում են, որ հրդեհը կարող է ոչնչացնել մինչև 20 000 շինություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







