Ռուսաստանը Ուկրաինային չի դիտարկում որպես սպառնալիք և ուկրաինացիներին համարում է եղբայրական ժողովուրդ: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Соловьев Live»-ի եթերում։
«Ես չէի խոսի Ուկրաինայի մասին որպես սպառնալիքի։ Ես կարծում եմ, որ Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Նրանք միայն մեր հարևանները չեն, մենք մի ժողովուրդ ենք։ Այստեղ նույնիսկ մտածել ու խորհել այդ թեմայով չեմ ուզում։Որովհետև դրանք ծրագրեր են, որոնք իրականացվում են, գիտեք ում կողմից, ինչպես և ինչ գումարով»,- ասել Է Շոյգուն։
Նախարարը նաև պատմել է, որ իր մայրը, որը ծնվել է Օռլովի մարզում, ընտանիքի հետ մեկնել է Լուգանսկի մարզ:
Շոյգուն հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը ինչ-որ մի ժամանակ կփոխվի, «և այնտեղ կգտնվի մի մարդ, որը կդադարի այդ ողջ ազգայնական վակխանալիան, ոչնչով չհիմնավորված՝ ո՛չ պատմականորեն, ո՛չ փաստագրական, ո՛չ ոչնչով բացարձակապես»:
Վլադիմիր Սոլովյովը նաև հարցրել է նախարարին, թե ինչու նա չի կատարում ուկրաինական դատարանի որոշումը և չի ներկայանում լսումներին:
«Մեղավոր եմ, կուղղվեմ»,- կատակել է ՌԴ պաշտպանության նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







