Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին. այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն:

Նրա խոսքով՝ օգոստոսի 13-ից իրենք Աֆղանստանից տարհանել են շուրջ 15 հազար քաղաքացիական անձանց և հազար զինծառայողների: «Ժամանակն է ավարտել գործողությունների այս փուլը, սակայն մենք չենք մոռացել այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են լքել երկիրը: Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն բան նրանց օգնելու նպատակով: Մենք նաև չենք մոռացել Աֆղանստանի քաջ ժողովրդին, որն արժանի է ապրել խաղաղության ու անվտանգության մեջ»,- Քաբուլի օդանավակայանից արված տեսաուղերձում ասել է Բրիստոուն:
Քաբուլի օդանավակայանն այս պահին ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է: Նրանք հեռանալու են Աֆղանստանից օգոստոսի 31-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







