Կալիֆոռնիա նահանգի պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը օգոստոսի 27-ին Լոս Անջելեսում բավարարել է սենատոր Ռոբերտ Ֆ.Քենեդիին սպանած 77-ամյա Սերխան Սերխանի՝ ծագումով պաղեստինցի մարդասպանի միջնորդությունը բանտից վաղաժամկետ ազատելու մասին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Սերխան Սերխանը, որը դատապարտվել էր 1969 թվականին Ռոբերտ Ֆ. Քենեդիի սպանության համար, 16 անգամ փորձել է հասնել ցմահ բանտարկության, սակայն նրա միջնորդությունը մերժվել է:
Ուրբաթ օրը երկու անձի պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի ընդունած որոշումը չի նշանակում, սակայն, որ Սերխանն ազատ կարձակվի ինքնաբերաբար։ Որոշումը ենթակա է եռամսյա քննարկման, իսկ հետո կուղարկվի Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին, որը վերջնական որոշում կկայացնի: Այս սպանությունը տեղի է ունեցել 1968 թվականին, քաղաքացիական իրավունքների համար պայքարում սևամորթների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանությունից ընդամենը մի քանի ամիս անց այն ժամանակ, երբ Ամերիկան խորապես ներքաշվեց Վիետնամի պատերազմի մեջ:
Սերխանը մահապատժի Է դատապարտվել 1969 թվականին այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու մեջ: Մի քանի տարի անց մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







