Աֆղանստանում ներքին փախստականների թիվն արդեն հասնում է 3,7 մլն — ի, նրանց 80 տոկոսը կանայք և աղջիկներ են: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Իսպանիայում գտնվող աֆղան փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն այցելելուց հետո։
«Աֆղանստանում փախստականներ են դարձել արդեն 3,7 մլն մարդ, նրանց 80 տոկոսը կանայք և աղջիկներ են», — հայտարարել է նա:
ԵՄ-ն օրինական և անվտանգ ուղիներ է կազմակերպում Աֆղանստանից փախստականների համար։ ԵՄ-ն նաև կառաջարկի հաջորդ շաբաթ G7-ի հանդիպմանը դիտարկել փախստականների ընդունման միջազգային սխեման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







