ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում օմանցի գործարարի և նրա հետ կապվող չորս ընկերությունների նկատմամբ: Ինչպես հաղորդում Է TACC-ը, այս մասին ասված Է Պետդեպարտամենտի այսօրվա հայտարարության մեջ: Նշվել է, որ, ըստ փաստաթղթի, խոսքը Օմանում, Լիբերիայում և Ռումինիայում հիմնված ընկերությունների մասին է:
Ըստ մեղադրանքի՝ նրանք նավթի առևտրի միջազգային մաքսանենգ ցանցի մաս են կազմել, որն աջակցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատին:
Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի ներկայացուցիչ Քազեմ Գարիբ Աբադին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունների շրջանակներում չի համաձայնել չեղարկել Իրանի 500 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







