Ավստրալիայի բնակիչը, որն աշխատանքը կորցրել է Վիկտորիա նահանգում սահմանված լոկդաունի պատճառով, 80 մլն ավստրալական դոլարի (մոտ 58,7 մլն ԱՄՆ դոլար) ջեքփոթ է շահել: Այս մասին հայտնում է Sydney Morning Herald թերթը:
Մելբուրնի ընտանիքի հայրը, որը ցանկացել է չհայտնել իր անունը, ընտանիք պահելու համար հավաքարար է աշխատել: Հենց աշխատանքի ժամաին էլ իմացել է շահումի մասին:
Նրա խոսքով՝ ճակատագրի այս անհավանական շրջադարձի արդյունքում ինքը կկարողանա մարել հիփոթեքը, վճարել բոլոր պարտքերը և ապահոքվել իր երեխաների ապագան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







