Արդարության համար սա մեծ հաղթանակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության դադարեցմանը։
«Այսօր սահմանվում է այն գինը, որը Ալիևի ռեժիմը կվճարի իր ռազմական հանցագործությունների և ագրեսիայի համար։ Ես կոչ եմ անում ողջ աշխարհում արդարության համար պայքարող հայերին՝ գործել իրենց սատարող երկրների միջոցով, որպեսզի անհապաղ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: