Մագավա անունով աֆրիկյան հսկա սակրավոր-առնետն արդեն 7 տարեկան է: Նրա տիրուհին պնդում է, որ կրծողը տարիքի հետ դժվարանում է աշխատել, ուստի որոշել է նրան ուղարկել վաստակած հանգստի՝ թոշակի. գրում է tjournal.ru-ն:
Մագավան դեռ մի քանի շաբաթ կմնա իր «պաշտոնում» ՝ «նորակոչիկներին մարզելու» համար. Կամբոջայի ականազերծման կենտրոնը գնել է երիտասարդ սակրավոր-առնետների մի նոր խմբաքանակ:
«Մագավան անպարտելի էր, և ես հպարտ եմ, որ նրա հետ կողք կողքի եմ աշխատել: Այն փոքր է, բայց օգնել է շատ կյանքեր փրկել և մեր ժողովրդին վերադարձրել անվտանգ երկրում ապրելու երջանկությունը»,- պատմել է ծեր առնետի տիրուհին:
2020 թվականին բրիտանական PDSA բարեգործական ընկերությունը Մագավային ոսկե մեդալ է շնորհել «Կամբոջայում մահացու ականներ հայտնաբերելու ու վնասազերծելու, ինչպես նաև կյանքեր փրկելու համար»: Այս մրցանակը համարվում է Սուրբ Գեորգի խաչի անալոգը կենդանիների համար: Մագավան դարձել է առաջին կրծողը, որն ստացել է PDSA մրցանակ. նախկինում միայն շներին էին շնորհվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







