Ռուս տաքսիստը ոստիկանություն է բերել քնած հաճախորդին՝ նրան շփոթելով դիակի հետ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Ըստ նյութի ՝ վարորդը դիմել է իրավապահներին, քանի որ համարել է, որ մեքենան կանչած տղամարդը քնել է և մահացել։ Տաքսու վարորդն աշխատակիցներին հայտնել է, որ իր մեքենայի հետևի նստատեղին դիակ է։
Սակայն, ըստ ոստիկանների, նրանց հաջողվել է արթնացնել ուղևորին, որից հետո նա տուն է գնացել։ Նշվում է, որ տղամարդու մոտ արգելված նյութեր չեն հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







