Թուրքմենստանում արգելել են մթերք գնելու համար հերթ կանգնել՝ նախագահի իմիջը չփչացնելու համար։
Արգելանքը Թուրքմենաբադում սահմանել են Թուրքմենստանի նախագահի որդու՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովի կարգադրությամբ:
Սերդար Բերդիմուհամեդովը առևտրի նախարարից պահանջել է, որ խանութների շուրջը կամ դրանց առջև քաղաքացիներ չկուտակվեն։ Ըստ նրա՝ մարդկանց ամբոխը փչացնում է հայր նախագահի իմիջը։
Նոր կանոնների համաձայն՝ քաղաքացիները պետք է գրանցվեն խանութներում և սպասեն, թե երբ իրենց կզանգեն, որպեսզի կարողանան մթերք գնել։ Այս երկրում գոյություն ունի հերթ կանգնելու թույլատրելի սահման։ Հերթի մեջ միայն 4 հոգի կարող է լինել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







