Այսօր Թուքիայի կառավարության նիստում նախագահ Էրդողանն ասել է, որ խորապես վշտացած է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստով. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա կրկնել է իր ծեծված դիրքորոշումը, որ «հարցը պետք է լուծեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»:
«Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար, որոնք հիմնված չեն պատմության վրա, օգտագործել է անարդար բառը: Այդ հարցերը պետք է լուծեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները: Արևմուտքը երկերեսանություն է ցուցաբերում հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», — ասել է Էրդողանը՝ կառավարության նիստից հետո կայացած հեռուստատեսային ուղերձում:
Թուրքիայի նախագահը կրկին առաջ է քաշել «արխիվները բացելու» չարչրկված թեզը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







