Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում ռազմական ակտիվության աճի կապակցությամբ: Նա խնդրել է նվազեցնել լարվածությունը և աղոթել հաշտեցման համար: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Անհանգստությամբ եմ հետևում Ուկրաինայի արևելյան որոշ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Ես խնդրում եմ նվազեցնել լարվածությունը և ձեռնարկել քայլեր՝ հաշտեցման համար», — ասել Է Հռոմի պապը:
Դոնբասում իրավիճակը սրվել է հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Կիևը Ռուսաստանին մեղադրում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու մեջ: Կրեմլն իր հերթին նշում է ուկրաինական անվտանգության ուժերի կողմից հաճախակի սադրանքների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







