Սինգապուրում սկսում են հեռավար աշխատողների համար տաղավարներ տեղադրել. հաղորդում է tjournal.ru-ն:
Դրանք տեղադրվելու են սինգապուրյան Switch ընկերության կողմից:
Նշվում է, որ տաղավարում մեկ ժամ աշխատելը կարժենա մոտ 3 ԱՄն դոլար: Խցիկները կահավորված կլինեն աթոռով, սեղանով, կլինի Wi-Fi- միացում: Տաղավարից օգտվողը պարտավոր է ներսում դիմակ կրել: Սնունդ և խմիչք տանել չի թույլատրվի:
Հիմնադրի՝ Դոմինիկ Պենալոսայի կարծիքով՝ դրանք կօգնեն հեռավար աշխատող մարդկանց առանձնացնել տունը աշխատավայրից:
Նման տաղավարներ կան նաև Ճապոնիայում, Telecube և Cocodesk ընկերությունները դրանք տեղադրել են մետրոյի կայարաններում, հյուրանոցների նախասրահներում և մեծ խանութներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







