Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «ExpoElectronica» ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը կայանալիք «ExpoElectronica»23-րդ ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսի մասին, որում հայկական ոլորտային ընկերությունները հանդես կգան «ARMENIA» միասնական տաղավարի ներքո: