Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:48

Հունաստանն ակնկալում է, որ Եվրամիությունը հավանություն կտա Թուրքիայի դեմ պատժամիջոցներին

Հունաստանը, ինչպես նախկինում, ակնկալում է, որ Եվրամիությունը հավանություն կտա Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, չնայած այն հանգամանքին, որ երկրները համաձայնել են ծովային սահմանների, էներգետիկ իրավունքների եւ այլ տարաձայնությունների շուրջ բանակցությունները վերսկսել։

Այս մասին հայտնում է AP-ն։

Սպասվում է, որ ԵՄ երկրների առաջնորդները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկը կքննարկեն մինչև հոկտեմբերի 1-2-ը հետաձգված գագաթնաժողովում։

Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասն ասել է, թե Աթենքն ակնկալում է, որ առաջնորդները կընդունեն որոշ առաջարկներ։ «Հարցն այն է, թե այդ պատժամիջոցներն ինչպես են ակտիվացվելու պահանջներին Թուրքիայի չհետևելու դեպքում, քանի որ մենք չենք վարժվել ԵՄ-ի արագ աշխատելուն»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Հունաստանի հետ բանակցությունները վերսկսելու իր կառավարության պատրաստակամությունը։

Էրդողանի գրասենյակի հայտարարության համաձայն՝ նա նաև հույս է հայտնել, որ «Հունաստանը այդ հնարավորությունը բաց չի թողնի, ինչպես եղել է նախկինում»։

Խնդիրը բարդանում է Թուրքիայի և Կիպրոսի տարաձայնություններով, որը պնդում է, որ ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի իր Բացառիկ տնտեսական գոտու ջրերում ապօրինի հետախուզումները շարունակելու համար։

Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը հայտարարել է, որ իր կառավարությունը կաջակցի Բելառուսի պաշտոնատար անձանց դեմ ավելի խիստ պատժամիջոցներին, բայց իմաստ չունի հետաձգել Թուրքիայի դեմ պատժամիջոցները, երբ նա շարունակում է խախտել ԵՄ անդամի ինքնիշխան իրավունքները։

Հավելենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև պաշտոնական բանակցությունները դադարեցվել էին 4 տարի առաջ։ Նախնական բանակցությունների օրը, որը նախատեսվում է անցկացնել Ստամբուլում, հաստատված չէ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+