Ճապոնիայում իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ Յոսիհիդե Սուգան հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը, որը, Սահմանադրությանը համապատասխան, որոշիչ խոսք ունի կառավարության ղեկավար ընտրելու գործընթացում:
Նոր վարչապետի օգտին քվեարկել է ստորին պալատի 462 պատգամավորներից 314-ը: Նա ստացել է ձայների մեծամասնությունը նաև Վերին պալատում։
Սպասվում է, որ հանգուցային պաշտոններում կմնան այն նախարարների մեծամասնությունը, որոնք Սինձո Աբեի վերջին կառավարության կազմում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սինձո Աբեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







