Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:18

Թուրքիան չի հրաժարվի Արևելյան Միջերկրականում երկրաբանահետախուզական աշխատանքներից

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան չի հրաժարվի Արևելյան Միջերկրականում երկրաբանահետախուզական աշխատանքներից: Այս մասին հայտնում Է ТАСС-ը ։

Թուրք նախարարի խոսքով՝  Oruc Reis հետազոտական նավի վերադարձը Թուրքիայի տարածքային ջրեր չի նշանակում, որ Անկարան «հրաժարվել է Միջերկրական ծովի արևելյան մասում իր իրավունքներից»:

Աքարը նաև Հունաստանին մեղադրել է Միջերկրական ծովում կղզիների ռազմականացման մեջ: «Հունաստանը շարունակում է կղզիների ռազմականացումը։ Իսկ մենք հանդես ենք գալիս երկխոսության օգտին և ցանկանում ենք խնդիրները լուծել խաղաղ մեթոդներով»,- գործակալությունը մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարին։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ՆԱՏՕ-ի շրջանակներում Միջերկրական ծովի իրադրության շուրջ 4-րդ բանակցություններն անցկացնել Հունաստանի հետ:

Մինչդեռ ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ Հունաստանը պատրաստ է Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի կողմից գործնական ապաէսկալացիայի դեպքում նրա հետ շփման նոր փուլ սկսել:

Միցոտակիսի խոսքով՝ Oruc Reis-ի վերադարձը թուրքական տարածքային ջրեր առաջին դրական  քայլն է։ Նա պարզաբանել է, որ, եթե Հունաստանը տեսնի լարվածության թուլացման ուղղությամբ գործողությունների օրինակներ, ապա Աթենքը պատրաստ է անհապաղ սկսել Անկարայի հետ զոնդավորման շփումների նոր շարքը, որոնք թուրքական կողմը խզել է 2016 թվականին:

Գործակալությունը նշում է, որ Marine Traffic մոնիթորինգային ծառայության տվյալների համաձայն՝ թուրքական Oruc Reis նավը սեպտեմբերի 13-ին՝ Միջերկրական ծովում երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտից հետո, վերադարձել է Թուրքիայի տարածքային ջրեր:

Հիշեցնենք, որ Միջերկրական ծովի արևելյան մասում իրադրությունը շարունակում է լարված մնալ՝ Միջերկրական ծովում էներգակիրների հետախուզման շուրջ Թուրքիայի և Հունաստանի տարաձայնությունների պատճառով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+