Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում այսօր կրկին նոր հրդեհ է բռնկվել մեկ ամիս առաջ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո. հայտնում է Al Jazeera-ն։
Հրդեհի պատճառների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում։
Հաղորդվում է, որ հրդեհը տեղի է ունեցել այն պահեստում, որտեղ պահվում են նավթ և անվադողեր։
Հրդեհի մարմանը մասնակցում են բանակային ուղղաթիռները։
Տեղական հեռուստաալիքները հայտնել են, որ նավահանգստի մոտ գրասենյակներ ունեցող ընկերությունները իրենց աշխատակիցներին խնդրել են լքել այդ շրջանը: Խուճապի մատնված բնակիչները դուրս են նետվել պատուհաններից, որպեսզի միմյանց ձայն տան ու զգուշացնեն նոր հրդեհի մասին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանով շուրջ 191 մարդ է մահացել և ավելի քան 6500-ը վիրավորվել։ Օգոստոսի 4-ին պայթել է 2750 տոննա բռնագրավված ամոնիակի սելիտրան, որը գրեթե յոթ տարի պահվել է նավահանգստային պահեստում:
Պայթյունի ալիքից ոչնչացվեցին և վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթևան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







