Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք գեներալ է մահացել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Համաձայն Թուրքիայի ՊՆ հաղորդագրության՝ գեներալ մայոր Սեզգին Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է հենց ծառայության ընթացքում։
Նշվում է, որ գեներալը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Էրդողանի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







