Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության գործով 5 մարդ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը, այս մասին հայտնել է թագավորության գլխավոր դատախազությունը. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ևս մեկ մեղադրյալ դատապարտվել է 10, երկուսը ՝ 7 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ դատավճիռները վերջնական են և ենթակա են անհապաղ կատարման։
Հիշեցնենք՝ Ջամալ Հաշքաջին 2018 թվականի հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն:
Հաշքաջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել:
Ջամալ Հաշքաջին The Washington Post-ի թղթակից էր՝ սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:
Ուշագրավ է, որ այն օրը, երբ Խաաշկղիջին մտել է հյուպատոսարան, դիվանագիտական ներկայացուցչության բոլոր թուրք աշխատակիցներին մեկօրյա արձակուրդ է տրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







