Տոկիոյի օլիմպիադան տեղի կունենա՝ անկախ կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից: Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը. փոխանցում է regnum-ը։
Քոութսը, ով նաև գլխավորում է Տոկիոյում օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»:
«Դրանք կլինեն խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը, լույս՝ թունելի վերջում»,- ասել Է Քոութսը: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձևաչափի պարզեցման օգտին:
Պլանավորվում է, որ օլիմպիական խաղերը կկազմակերպվեն երեք բազային սկզբունքների վրա. իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազարկում, որն անհրաժեշտ է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաև՝ Խաղերի անցկացման ձևաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով։
Նշենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են և տեղի կուենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







