ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը՝ ավելացնելով 3 ֆիզիկական և 11 իրավաբանական անձանց: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության հաղորդագրությունը։
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերությունները գտնվում են Իրանում, ԱՄԷ-ում և Չինաստանում:
Սահմանափակումները մտցվում են «իրանական նավթաքիմիական արտադրանքի վաճառքի և մատակարարման գործում» այդ իրավաբանական անձանց ներգրավման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







