Ռուսաստանը լիովին աջակցում է Բելառուսի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ համար Բելառուսը հարազատ երկիր է։ Մենք ոչ միայն պատմական, լեզվական, հոգևոր կապեր ունենք, այլև փաստացի մեկ ժողովուրդ ենք, և այդ մասին բազմիցս ասել ենք», — հայտարարել է Միշուստինը։
Միշուստինը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ապագայի հարցում առաջընթացի մասին, որը հիմնված կլինի երկու երկրների անկախ դիրքորոշման վրա:
ՌԴ վարչապետը Մինսկում ընթացող բանակցություններում ակնկալում է քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը, պայմանավորվել Միութենական պետության նախարարների խորհրդի նիստի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







