Գերմանիայի կառավարությունը հանդես է եկել պնդմամբ, որ Ալեքսեյ Նավալնին «անկասկած» թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բունդեսվերի հատուկ լաբորատորիան թունաբանական հետազոտություն է անցկացրել Ալեքսեյ Նավալնիի անալիզների վերաբերյալ։ Ընդ որում՝ հայտնաբերվել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյարդապարալիտիկ թունավոր նյութի ներկայության կասկած չհարուցող ապացույցներ»,- լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նա նշել է, որ կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի մի շարք նախարարների հետ խորհրդակցություն է անցկացրել և նոր տվյալների լույսի ներքո համաձայնեցվել են քայլերը:
«Գերմանիայի կառավարությունն ամենավճռական կերպով դատապարտում է այդ հարձակումը», — նշել է Զայբերտը:
Գերմանիայի կառավարությունից էլ հայտնել են, որ Գերմանիան ԵՄ-ի գործընկերներին և միջազգային կազմակերպություններին կտեղեկացնի Ալեքսեյ Նավալնիի գործի շուրջ նոր տվյալների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







