Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Միջերկրական ծովում:
Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, նման տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության, Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Արևելյան Միջերկրական ծովում առկա լարվածության համար և հակասությունները լուծելու համար կողմնակից է երկխոսությանը:
Անկարան իր հետազոտական Oruc Reis նավը ուղարկել էր Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրեր, ինչը հանգեցրել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների սրմանը: Աթենքը ապօրինի էր անվանել տարածք թուրքական նավի մուտքը:
Թուրքիան և Հունաստանը տրամագծորեն հակառակ կարծիքի են ածխաջրածիններով հարուստ ստորջրյա տարածքների սահմանների հարցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







