Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:21

Սթիվեն Բիգենը Տիխանովսկայայի հետ քննարկել է Բելառուսում «ժողովրդավարության ամրապնդման» ուղիները

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ քննարկել է «երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման» ուղիները: Այս մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ Վիլնյուսում։

«Պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ՝ քննարկելու երկրում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է ամրապնդել երկրում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Պետքարտուղարի առաջին տեղակալը հաստատել է ԱՄՆ հավատարմությունը Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև՝ երկրի ժողովրդի՝ սեփական առաջնորդներին ընտրելու և իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքին», — ասված Է տեքստում:

Պետդեպարտամենտը նշում է, որ Բիգենը նաև հանդիպումներ է ունեցել Լիտվայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լինաս Լինկյավիչուսի և Ռայմունդաս Կարոբլիսի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ՝ նրանց հետ քննարկելու Բելառուսում տիրող իրավիճակը, Ռուսաստանի և ՉԺՀ-ի կողմից սպառնալիքներին դիմակայելը, ինչպես նաև, Մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացումը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բիգենը օգոստոսի 24-27-ը կմեկնի Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա:

Բանակցությունների մանրամասները ներկայացնում է բելառուսական ընդդիմության շտաբների մամուլի ծառայության Telegram-ալիքը։

«Օգոստոսի 9-ի ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար։ Լուկաշենկոն չի օգտվում բելառուս ժողովրդի կամ միջազգային հանրության աջակցությունից։ Ամեն օր նա հրաժարվում է ընդունել իր ժողովրդի կամքը՝ միայն երկարաձգելով ճգնաժամը և խորացնելով այն», — ասել է Սվետլանա Տիխանովսկայան։

Տիխանովսկայան նաև պատրաստակամություն է հայտնել ճգնաժամը լուծել երկխոսության միջոցով:

«Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք խոսել և ձգտում ենք խաղաղ կարգավորման։ Մենք բաց ենք միջազգային կազմակերպությունների միջնորդության համար՝ նպաստելու երկխոսությանը։ Մենք նաև պահանջում ենք անաչառ հետաքննել այն հանցագործությունները, որոնք բելառուսական իշխանությունները կատարել են իրենց ժողովրդի դեմ։ Միևնույն ժամանակ, մենք կոչ ենք անում բոլոր երկրներին՝ հարգել երկրի ինքնիշխանությունը և Բելառուսի տարածքային ամբողջականությունը», — հայտարարել է նախագահի նախկին թեկնածուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+