Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:18

[Լուսանկարներ] Մոսկվայում բացվել է Անդրանիկ Պետրոսյանցի հուշատախտակը

Այսօր՝ օգոստոսի 20-ին՝ ռուսական ատոմային ոլորտի 75-ամյակի տոնակատարության օրը, տեղի ունեցավ խորհրդային և հայ մեծ գիտնական, պետական գործիչ, ատոմային արդյունաբերության հիմնադիր հայրերից Անդրանիկ (Անդրեյ) Պետրոսյանցի հուշատախտակի բացումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

Հուշատախտակը (ճարտարապետ՝ Նատալյա Վիլվովսկայա) տեղադրվել է Պովարսկայա փողոցի 31/29 տան ճակատին, որտեղ բնակվում էր հայտնի գիտնականը։ Տան ճակատին բացվել է նաև խորհրդային ատոմային ծրագրի ղեկավարներից մեկի՝ Աբրահամ Զավենյագինի հուշատախտակը։

Հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Միջոցառման ընթացքում Պետրոսյանցի վաստակի մասին խոսեցին ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջտարածաշրջանային հասարակական շարժման նախագահ Վլադիմիր Օգնևը, ակադեմիկոս Անդրեյ Պետրոսյանցի թոռը, ինչպես նաև ոլորտի այլ գործիչներ:

Անդրանիկ (Անդրեյ) Մելքոնի Պետրոսյանց (1906՝ Վլադիկավկազ – 2005՝ Մոսկվա) — խորհրդային գիտնական և պետական գործիչ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի պետական կոմիտեի նախագահ (1962-1965), ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահ (1978-1986): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), ինժեներա-տանկային ծառայության գեներալ-մայոր (1945):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+