Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրը: Այս մասին հայտնում է Lebanon news-ը։
Մակրոնին ներկայացվել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած միջադեպքի մանրամասները։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս:
Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Նշվում է, որ զոհվել է ավելի քան 135, վիրավորվել՝ 5000 մարդ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է 11 հայ։
Ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան, իսկ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ պայթյունից կորուստները գնահատվում են 10-ից մինչև 15 միլիարդ դոլարի չափով:
Լիբանանի նախարարների կաբինետը մայրաքաղաքում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել և քաղաքում անվտանգության վերահսկողությունը հանձնել զինվորականներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







