ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի՝ Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու և այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու որոշումը երկրի պատմության մեջ մեծագույն սխալն է անվանել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Axios պորտալին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու և Մերձավոր Արևելքում հակամարտությունների մեջ ներքաշվելու որոշումը մեծագույն սխալ էր մեր երկրի պատմության մեջ ։ Դա իմ տեսակետն է», — ասաց նա։
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել «անվերջ պատերազմների» քաղաքականությունը և ձգտում է մրցակցության փոխարեն գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







