Իսրայելցի զինվորականները երկուշաբթի կրակ են բացել մի խումբ գրոհայինների վրա, որոնք փորձել են պայթուցիկ սարքեր տեղադրել Գոլանի բարձունքներում՝ անվտանգության ցանկապատի մոտ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կանխել են «Ալֆա» սահմանի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղակայելու փորձը։ Զինծառայողները Գոլանի Հարավային բարձունքներում՝ բանակային կետի մոտ, հայտնաբերել են ահաբեկիչների ջոկատ, որոնք պայթուցիկ սարքեր են տեղադրել անվտանգության ցանկապատի մոտ: Զինվորներն ու բանակային թռչող սարքը միաժամանակ կրակ են բացել չորս ահաբեկիչներից բաղկացած ջոկատի վրա», — ասված է հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակը նշում է, որ Սիրիայում ցանկացած իրադարձության համար պատասխանատվություն կրելու է սիրիական ռեժիմը և չի հանդուրժի Իսրայելի ինքնիշխանության խախտումը։
Միջադեպի հետևանքով իսրայելական կողմից տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







