Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:46

Թել-Ավիվի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել  և տեղեկացրել, որ Իսրայելի ադրբեջանական համայնքում օգոստոսի 9-ին  Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում:

«09.08.2020-ին Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի  ահա այսպիսի հրավերներ են տարածվում Լապշիւմ՝ ներկայումս Իսրայելի ադրբեջանական համայնքի շրջանում: Երևում է՝ Բաքվից կարգադրություն է ստացվել անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական եկեղեցիների, խանութների և ուղղակի էթնիկ հայերի վրա:

Անձամբ ես կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում ցանկացած համայնք իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, խաղաղ ակցիա անցկացնելու, հայտարարելու իր պահանջների մասին: Բայց երբ ակցիայի վայրը ընտրված չէ քաղաքի կենտրոնը, ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, սա սադրանքի ուղի է իրենից ներկայացնում: Ստացվում է, որ մահմեդական ադրբեջանցիները ցույց են իրականացնում հայկական եկեղեցու դեմ, որին ի պաշտպանություն դուրս կգան քրիստոնյաները: Բարիկադների երկու կողմերում էլ տաք գլուխներ կան, դեռ մի բան էլ Բաքվից են դրդում»,-գրել է բլոգերը։

Ըստ Լապշինի՝  դա ճիշտ չէ: «Չի կարելի դիպչել կրոնին, եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգերը չի կարելի հարաբերություններ պարզելու և սադրանքի վայրեր սարքել»,-նշել է նա։

Բլոգերը հավելել է նաև, որ Իսրայելի հայ համայնքի փոխարեն ինքը կդիմեր իսրայելական ոստիկանությանը` խնդրելով արգելել ցույցը հայկական եկեղեցու դիմաց` կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնություններից խուսափելու համար: «Քրիստոնյաներն ու մահմեդականները չպիտի առերեսվեն հարաբերություններ պարզելու համար, դա արդեն ժողովրդավարություն չէ, այլ ուղի դեպի քաոս։ Թել-Ավիվ Յաֆֆան միշտ եղել է քրիստոնյաների, մահմեդականների և հրեաների խաղաղ գոյակցության խորհրդանիշ: Չի կարելի թույլ տալ, որ Բաքվի ակտիվիստները խախտեն հավասարակշռությունն ու կրոնական ատելություն մտցնեն քաղաք»,-նշել  է նա։

Լապշինը չի բացառել, որ հնարավոր է՝ տեղի ունենան նաև հարձակումներ համայնքի ակտիվիստների վրա և առաջարկել է տեսախցիկներ տեղադրել Իսրայելի բոլոր հայկական օբյեկտներում, որտեղ հնարավոր է վանդալիզմ լինի` եկեղեցիներ, հասարակական կենտրոններ, հուշարձաններ, գերեզմաններ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+